Հետազոտելով պատվաստումների կարևորությունը

Ստուգատես 2019-ի ՝«Ով ենք մենք» վերառարկայական  թեմայի շրջանակում 452 խմբի սաներ Նանեն և Մերին՝ որպես խնդիր վերցրել են «Պատվաստումների կարևորությունը»:

 

Հետազոտական աշխատանքների ընթացքում նրանք նախաձեռնեցին հանդիպում կազմակերպել որևէ պոլիկլինիկայում՝ պարզելու իրենց խնդրի հետ կապված որոշ հարցեր:

 

Սաներին մեծ ոգևորությամբ ընդունեցին Հերացու անվան պոլիկլինիկայում. նրանց հարցերին սիրով պատասխանեց պոլիկլինիկայի ղեկավար, մանկաբույժ Աննա Բալյանը: Սաների հարցերը բազմազան էին և բազմաբովանդակ՝ կապված թե’ պատվաստանյութերի, թե’ մայրիկների իրազեկվացության հետ:

 

Այն հարցին, թե ինչպես են պահպանվում պատվաստանյութերը, Ա. Բալյանը փորձեց ոչ  միայն պատասխանել, այլ տեղում կազմակերպեց երեխաների այցը իմունականխարգելման սենյակ, որտեղ նրանք  ականատես եղան թե’ պատվաստանյութի պահպանման ձևին, թե’ ժամկետային նշումներին, թե’ պատվաստման գործընթացին:

 

Մեծ էր սաների զարմանքն ու համոզմունքը տեսածի նկատմամբ:

 

Ճեմարանականների նման աշխատանքը խանդավառություն և հետաքրքրություն առաջացրեց նաև պոլիկլինիկայում գտնվող ուսանողների մոտ, ովքեր չթաքցրեցին իրենց հիացմունքը՝ սաների նման խնդրով հետաքրքրվելու վերաբերյալ:

 

Սաների նման մոտեցումներն էլ ավելի համոզիչ են դարձնում պատվաստումների կարևորությունը՝ ունենալու  վարակների վտանգներից զուրկ առողջ հասարակություն:

 

Սաների մենթոր՝ Գոհար Սարգսյան

 

 

Հետազոտելով պատվաստումների կարևորությունը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *