Համագործակցության պտուղները

«Որտեղ ենք մենք ժամանակի և տարածության մեջ» հետազոտության  կենտրոնական գաղափարը՝ «Երեխաները միասնական ուժերով կարող են փոխել աշխարհը», խթան դարձավ ևս մեկ անգամ հավատալու իրենց կարողություններին:

 

Ավագ ճեմարանականների անակնկալ այցը և իրենց՝ համագործակցային փորձի ներկայացումը ոգևորեց սաներին և օգնեց ավելի լավ պատկերացնել իրենց համագործակցության  շրջանակը:

 

Երեխաների համար ամենահետաքրքիր շփումը դարձավ  համագործակցությունը  իրենց հասակակիցների հետ: Դրա փաստացի ապացույցն էր Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցի երրորդ դասարանցիներին՝ մեր սաների  հյուրընկալվելու   նախաձեռնությունը: Սաները խոսեցին իրենց այցի  նպատակների մասին, լսեցին իրենց նոր ընկերների  կարծիքները, կիսվեցին իրենց հետաքրքրություններով: Խմբային աշխատանքի միջոցով դուրս բերեցին այն գաղափարները, որոնց շուրջ կարող են համախմբվել և միասնական ջանքերով կյանքի կոչել:

 

Աշխատանքները բուռն ընթացքի մեջ են, բոլորը ոգևորված են սկսված աշխատանքների բազմազանությամբ և անհամբեր սպասում են  հաջորդ հանդիպումներին:

Համագործակցության պտուղները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *