Սկսենք մեզանից

Հաջողությամբ  ամփոփվեց հետազոտական  ևս մեկ  փուլ: Թեման  համախմբել էր բոլորին  մեկ կարևոր  հիմնահարցի  շուրջ. «Ջուրը  պետք է բավարարի բոլորին»:

 

Որքա՞ն է ջուրը երկրի վրա: Ինչու՞ է այն  աղտոտվում: Ինչպե՞ս ջուրը դարձնել հասանելի  յուրաքանչյուրին:

 

Այս և նմանատիպ բազում հարցերի պատասխանների փնտրտուքների մեջ էին սաներն  ամբողջ հետազոտության ընթացքում: Խնդիրների լուծումները արծարծվեցին հանդիպումների, էքսկուրսիայի և այլ քննարկումների ժամանակ:

 

Հասկանալով ջրի հետ կապված խնդիրների առաջացման մարդածին և բնական պատճառները ՝սաները եզրահանգեցին, որ  իրենք ևս հասու են  այդ խնդիրներից  շատերը կանխելուն: Ասվածը, հասկացածն ու ամփոփածը գործի վերածելու համար շատ ժամանակ չպահանջվեց, ինչի  ունկնդիրն էլ եղան ուսուցիչները, երբ հարթակում լսվեցին սաների բացականչությունները.

-Փակե՛ք ծորակը:

-Փականը վնասվա՜ծ է:

-Կանչե՛նք պարոն Աշոտին:

Սկսենք մեզանից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *