Մեդիաաշխարհում

«Ինչպես է աշխատում աշխարհը» վերառարկայական թեմայի շրջանակում 4-րդ դասարանցիները ուսումնասիրում են, թե ինչպես և ինչ ձևերով է տեղեկատվությունը հասանելի դառնում աշխարհին մեդիայի շնորհիվ:

 

Այդ բացահայտումների ճանապարհին չորրորդցիները հունվարի 22-ին այցելեցին Մեդիա նախաձեռնություների կենտրոն: Կենտրոնի աշխատակիցների ջերմ ընդունելությունից հետո սաները սկսեցին պտտվել աշխատասենյակներով, ծանոթանալ աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց կատարած պարտականություններով և ամենատարբեր հարցերն ուղղել նրանց: Այդ ընթացքում Սուրենը, ուշադիր դիտելով մոնտաժողի աշատասենյակը և լսելով նրա բացատրություններն աշխատանքի վերաբերյալ, հարցրեց, թե ճիշտ է արդյոք, որ մոնտաժի միջոցով կարող են տեղեկատվությունը սխալ հասցնել մարդկանց, իսկ Արան հետաքրքրվեց. «Լրագրողներն ամեն ինչ ճի՞շտ են ներկայացնում»: Չորրորդցիներին  հետաքրքրող բոլոր հարցերին մեդիայի «մարդիկ» պատասխանեցին՝ ներկայացնելով նաև աշխատանքի հետաքրքիր կողմերը:

 

Այցելությունն ավարտվեց մեդիա խաղով, որի ընթացքում չորրորդ դասարանցիները և´ իրենց իմացածով  կիսվեցին, և´ նոր գիտելիքներ ձեռք բերեցին:

Մեդիաաշխարհում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *