Առողջ ապրելակերպի ջատագովները

«Ով ենք մենք» վերառարկայական թեմայի ընթացքում երրորդ դասարանցիները ուսումնասիրել են մարդու կառուցվածքը, առանձնակի ոգևորությամբ մասնակցել են գրադարանում գործնական աշխատանքներին՝ քանդելով և հավաքելով մարդու մուլյաժը, ծանոթացել դրա զգայարանների գործառույթներին: Ներկայացրել են իրենց կենսակերպը , իրականացրել են սոցհարցում և կատարել համապատասխան եզրահանգումներ՝ օրվա ռեժիմի և հանգստյան օրերի ռեժիմի տարբերությունների մասին:

 

Ծանոթանալով առողջ սննդատեսակներին՝ կատարել են համապատասխան փոփոխություններ իրենց սննդակարգում:

 

Հետազոտության ավարտին սաները ներկայացել են իրենց պատրաստած պաստառներով և որպես առողջ ապրելակերպի ջատագովներ՝  խորհուրդներ և ցուցումներ են տվել:

 

Առողջ ապրելակերպի ջատագովները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *