Տները, որտեղ ապրում ենք

Առաջին  դասարանցիների երկրորդ հետազոտությունը՝ որտեղ ենք մենք ժամանակի և տարածության մեջ վերառարկայական թեմայի շրջանակում, միտված է ուսումնասիրել տները/բները, նրանց նմանություններն ու տարբերությունները՝ կախված բնակության վայրից և բնակիչներից:

 

Հետազոտական թեմայի կենտրոնական գաղափարն է՝ Տները տարբեր են՝ կախված գտնվելու վայրից և բնակիչներից:

 

Ուսումնական ողջ գործընթացը՝ տեսանյութերի, մուլտֆիլմերի, սահիկաշարերի գործածմամբ, նպաստելու են, որ սաները հասկանան, որ միջավայրը, տեղանքը ազդում են տների ձևի, չափսի, մեծության, հարմարավետության վրա: Մեծ է մշակույթի ազդեցությունը տների կառուցման վրա:

 

Կատարված տարաբնույթ աշխատանքների միջոցով (տուն- բնակիչ համապատասխանեցում, արտասովոր տների ուսումնասիրություն, «Իմ երազած տան» պատկերը,  գրքույկները, որոնցում նկարեցին իրենց տան սենյակները և այլն) սաները հարստացրին են բառապաշարը, դրսևորեցին հետաքրքրասիրություն և ստեղծարարություն, զարգացրին հետազոտական և մտածական հմտություններ և ձեռք բերեցին բանիմաց, հետազոտող որակների տարրեր:

 

Վերջնական գնահատման ընթացքում սաները պատրաստեցին տնակներ ցանկացած նյութից և հիմնավորված ներկայացրին, թե ով կարող է այդ տանը ապրել և որտեղ կարող է այն գտնվել:

 

Տները, որտեղ ապրում ենք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *