Երբ դասը վարում է ծնողը

274 խումբը հյուրընկալել էր Մարիա-Նիկոլի մայրիկին՝ Անիին: Մայրիկ Անին որոշել էր մեկ օր անցկացնել իր դստեր հետ և մեծ հետաքրքրվածությամբ ունկնդրում էր և մասնակցում էր բոլոր դասերին: Բայց Անին հանդես չեկավ պասիվ ունկնդրի դերում, այլ համատեղ դասավարում անցկացրեց խմբի ավագ մանկավարժի հետ: Նախապես տեղեկանալով այժմյան վերառարկայական թեմայի մասին՝ Անին պատրաստել էր հետաքրքիր նյութ սաների համար: Նա ներկայացրեց իր սիրելի քաղաքի՝ Լոնդոնի  մասին  տեղեկատվություն, ցուցադրեց նկարազարդ գրքեր: Հետո սաներն ամփոփեցին իրենց ունեցած տեղեկությունները, ի մի բերեցին ունեցած գիտելիքները, համեմատեցին Լոնդոնն ու Երևանը:

 

Սաները մեծ խանդավառությամբ էին լսում մայրիկ Անիին, մասնակցում բոլոր քննարկումներին, տեսնում էին կապը իրենց քաղաքի և Լոնդոնի միջև, կարողացան համեմատել իրենց քաղաքի խնդիրները Լոնդոնում առկա խնդիրների  հետ:

Երբ դասը վարում է ծնողը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *