Կառուցում ենք փոխհարաբերություններ

Երկրորդ դասարանցիներն ավարտեցին «Ով ենք մենք» վերառարկայական թեմայի ուսումնասիրությունը։ Այժմ նրանք ավելի գիտակցաբար ու հանդուրժողաբար են շփվում միմյանց հետ, կառուցում փոխհարաբերություններ, գիտեն` ինչպես է պետք պահպանել ընկերությունն ու լուծել կոնֆլիկտները։

 

Հետազոտության ավարտին` վերջնական գնահատման ընթացքում երկրորդ դասարանի սաներն իրենք փոքրիկ խմբերով մտածել էին կոնֆլիկտային իրավիճակներ և տվել դրանց լուծումները։ Իսկ միմյանց ներկայացան տարբեր ձևերով. մի խումբը որոշել էր պաստառով ներկայանալ, մյուսը` գրքույկի տեսքով էր ներկայացրել խմբի աշխատանքը, կային նաև բեմականացված իրավիճակներ, նկարահանած փոքրիկ տեսագրություններ։

Կառուցում ենք փոխհարաբերություններ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *