Օգնելով ուրիշներին օգնում ենք ինքներս մեզ, (մաս 3)

«Օգնելով ուրիշներին օգնում ենք ինքներս մեզ» նախաձեռնության 3-րդ մասում իրականացվեց այցելություն Վանանդ գյուղ:

 

Ընտանիքի մասին, ում պատմությունը շատ հուզեց Կրտսեր դպրոցի անձնակազմին և ում որոշեցին օգնել, տեղեկացել էին «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:

 

Երեք երեխաներ՝ 9, 8 և 6 տարեկան, ապրում են տատիկի ու պապիկի հետ։ Մայրը հրաժարվել է 3 երեխաներից՝ թողնելով նրանց տատիկի ու պապիկի հույսին։ Հայրն արտագնա աշխատանքի է մեկնել, սակայն առողջական խնդիրների պատճառով չի կարողանում աշխատել։

 

Ունենալով բազմաթիվ խնդիրներ՝ երեխաների երազանքն Էր ունենալ գնդակ, հեծանիվ և, իհարկե, խաղալիքներ: Նախաձեռնության անդամների հետ կապվելուց հետո պարզ դարձավ, որ երեխաների երազանքը մասամբ կատարվել է, քանի որ նրանք արդեն ձեռք են բերել հեծանիվ և լուծել բազմաթիվ այլ խնդիրներ։ Բայց երազանքը լիարժեք չէր իրականացել։

 

Խորհրդակցելով նախաձեռնության անդամների հետ՝ որոշվեց 25․000 դրամ հատկացնել երեխաներիի համար խաղալիքներ և չոր սնունդ ձեռք բերելու համար. «Նախաձեռնության անդամների հետ այցելեցինք Արմավիրի մարզ՝ Վանանդ գյուղ, և փոխացեցինք խաղալիքներն ու սնունդը՝ ուրախության փոքրիկ, բայց կարևոր պահեր պարգևելով նրանց»,- ասաց կերպարվեստի ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը:

 

Օգնելով ուրիշներին օգնում ենք ինքներս մեզ, (մաս 3)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *