Առաջինների առաջին հետազոտությունը

Կրտսեր դպրոցի սաներն ուսումնական տարվա ընթացքում ուսումնասիրելու են 6 վերառարկայական թեմա՝ «Ով ենք մենք», «Որտեղ ենք մենք ժամանակի և տարածության մեջ», «Ինչպես ենք մենք ինքնարտահայտվում», «Ինչպես է աշխատում աշխարհը», «Ինչպես ենք մենք ինքնակազմակերպվում», «Մոլորակը մեր ընդհանուր տունն է»:

 

Յուրաքանչյուր թեմա ներառում է հետազոտության ուղղություններ, բանալի-հասկացություններ, շեշտադրվում են համապատասխան հմտություններ, ՄԲ սովորողի  որակներ և դրանց հիմքում դրված վերաբերմունքի տարրեր:

 

1-ին դասարանցիների՝ այս ուսումնական տարվա առաջին հետազոտությունը լինելու է «Ով ենք մենք» վերառարկայական թեմայի շրջանակում:

 

Հետազոտության Կենտրոնական գաղափարն է՝ «Դասընկերներիս և դպրոցական առօրյային ծանոթանալով՝ կառուցում եմ նոր փոխհարաբերություններ»:

 

Այս թեմայի շրջանակում սաներն ուսումնասիրելու են իրենց նոր դպրոցական միջավայրը, ծանոթանալու են դպրոցի առօրյային, սովորելու են կառուցել նոր փոխհարաբերություններ և փորձելու են դուրս բերել, թե  որն է իրենց պատասխանատվությունն այդ բոլոր հարցերում: 

 

Այս թեման սովորողները հետազոտելու են հետևյալ հիմնական հասկացությունների  տեսանկյունից՝ կապ, պատասխանատվություն  և վերլուծություն: Սաները փորձելու են լինել ավելի լայնախոհ և հաղորդակցվող: 

 

Այդ որակները ձևավորելու հիմքում դրված պետք է լինեն հարգանքը, ապրումակցումը և ազնվությունը՝ որպես ներքին վերաբերմունք:

 

 

Առաջինների առաջին հետազոտությունը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *