Այսուհետ՝ միայն ամրագոտիներով

Կրտսեր դպրոցի սաներին փոխադրող բոլոր տրանսպորտային միջոցները այսուհետ կլինեն ամրագոտիներով:

 

Ճեմարանի ողջ գործունեության ընթացքում երեխաների անվտանգությունը միշտ տնօրենության ուշադրության կենտրոնում է: Ճեմարանի տրանսպորտային ծառայության աշխատանքներն իրականացնելիս մարդկային գործոնի հետ միասին մեծ կարևորություն է տրվում տրանսպորտային միջոցների ընտրության, դրանց հարմարավետության և հագեցվածության հարցերին:

 

Ամրագոտիներին վերաբերող անվտանգության հարցը քննարկվել էր տրանսպորտի և կապի նախարարության, պետավտոտեսչության մասնագետների հետ: Քննարկման արդյունքում պարզվել էր, որ այդ պահի դրությամբ այն միկրոավտոբուսները, որոնց նստատեղերը գործարանային արտադրության տեղեկանքով հագեցված են ամրագոտիներով, կարող են դրանք օգտագործել ըստ նպատակի, իսկ այն միկրոավտոբուսների նստատեղերը, որոնք հագեցված չեն ամրագոտիներով, նույնիսկ սեփական պատվերով դրանք տեղադրելուց հետո նպատակահարմար չեն ամրագոտիներով օգտագործելու համար:

 

Դիմելով այլընտրանքային լուծման, բազմաթիվ հարցումներից և հետազոտություններից հետո տնօրենությանը հաջողվեց գտնել գործարանային ամրագոտիների այնպիսի տարբերակ, որը կբավարարի ինչպես անվտանգության պահանջներին, այնպես էլ չի հակասի ՀՀ պետավտոտեսչության կանոններին:

 

Այսպիսով, կրտսեր դպրոցի բոլոր այն տրանսպորտային միջոցները, որոնք չունեն ամրագոտիներ, այս շաբաթվանից սկսած համալրվելու են գործարանային արտադրության նոր ամրագոտիներով:

 

Ի դեպ, Ճեմարանի տրանսպորտային ծառայությունը մեկ շաբաթվա ընթացքում իրականացնում է 800 երթ՝ բոլոր կառույցները՝ մանկակրթարան, կրտսեր, միջին, ավագ դպրոցները միասին՝ փոխադրելով ինչպես սաներին, այնպես էլ ուսուցիչներին և աշխատակազմի մյուս անդամներին:

Այսուհետ՝ միայն ամրագոտիներով

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *