Մարդկանց հարաբերությունները պայմանավորված են տարբեր գործոններով

2-րդ դասարանցիների՝ այս ուսումնական տարվա առաջին հետազոտությունը լինելու է «Ով ենք մենք» վերառարկայական թեմայի շրջանակում:

 

Հետազոտության Կենտրոնական գաղափարն է՝ «Մարդկանց հարաբերությունները պայմանավորված են տարբեր գործոններով»:

 

Այս թեմայի շրջանակում սաներն ուսումնասիրելու են մարդկանց նմանությունները և տարբերությունները, ինչպես են դրանք անդրադառնում փոխհարաբերությունների  վրա: Սաները հասկանալու են, թե ինչ է կոնֆլիկտը, տարաձայնությունը, և ինքնուրույն գտնելու են ծագած կոնֆլիկտների լուծումները:

 

Այս թեման սովորողները հետազոտելու են հետևյալ հասկացությունների տեսանկյունից. տեսակետ և վերլուծություն:

Սաները աշխատելու են լինել ավելի լայնախոհ և հաղորդակցվող (ինչպես ՄԲ սովորողի դիմանկարում): Եվ այդ որակները ձևավորելու հիմքում դրված պետք է լինեն  հանդուրժողականությունն ու հարգանքը՝ որպես ներքին վերաբերմունք:

Մարդկանց հարաբերությունները պայմանավորված են տարբեր գործոններով

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *