Օգնելով ուրիշներին, օգնում ենք ինքներս մեզ (մաս 1)

Կրտսեր դպրոցի համար արդեն ավանդույթ դարձած ցուցահանդես-վաճառքից գոյացած գումարի առաջին մասը՝ 135.000  դրամ հասավ Մարտունի (2 սայլակ, 1 հենակ, հագուստ, խաղալիքներ):

 

Այս քաղաքում «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի

ղեկավարներ Էկա Հորստկան և Լիլիթ Վարդումյանն իրականացնում են «Արվեստը դռներ է բացում» խորագրով ծրագիրը, որի շրջանակում փորձում են

արվեստի տարբեր տեսակների՝ նկարչության, երաժշտության և այլ տարատեսակ

գործունեության ձևերով ինտեգրել հաշմանդամություն ունեցող երեխաներին

հասարակության մեջ:

 

Ծրագրում ընդգրկված Հակոբյան Մարին՝ 9 տարեկան, և Հակոբյան Էմման՝ 12

տարեկան (ազգականներ չեն),  սայլակներ չունենալու պատճառով ունեին տեղաշարժման  խնդիր և չէին կարողանում հաճախել դասընթացներին։ Փոքրիկ Մարիին և Էմմային տրամադրված սայլակները հնարավորություն տվեցին նրանց մասնակցելու ծրագրին, ինչն անկասկած երջանկություն պարգևեց նրանց։ Նրանք, ունենալով շարժողական դժվարություններ, մեծ ճիգով փորձում էին արտահայտել խորին շնորհակալությունը, իսկ աչքերում արտահայտվում էր ուրախությունն ու հուզմունքը։

 

Վահե Ավետիսյանին, ով դժվարանում էր նույնիսկ նստել, և ծրագրին մասնակցում էր ունկնդրի կարգավիճակով, հատկացվեց հենակ, ինչը կօգնի նրան նստելիս հենվել ու հարմարավետ տեղավորվել։

 

Ուշագրավ էր փոքրիկ Միլենայի համեստությունը, որ լինելով անապահով ընտանիքից և ունենալով ձեռքը շարժելու մեծ խնդիր, նշեց, որ որևէ բանի կարիք չունի և կցանկանար միայն մի տիկնիկ ունենալ։ Հագուստն ու ցանկալի տիկնիկը անսահման երջանկություն պարգևեցին փոքրիկին:

 

Մաղթենք բոլոր երեխաներին երջանիկ մանկություն և բարի երթ  դեպի գիտելիքի և արվեստի աշխարհ:

 

Այս այցելությանը՝ ինչպես նաև «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի  գործունեությանը կարող եք ծանոթանալ կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

 

https://web.facebook.com/voskeporik/

https://web.facebook.com/voskeporik/photos/pcb.2030672673909526/2030671550576305/?type=3&theater

Օգնելով ուրիշներին, օգնում ենք ինքներս մեզ (մաս 1)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *