Ամփոփելով «Ինչպես է աշխատում աշխարհը» թեման

Երրորդ դասարանցիներն ամփոփեցին «Ինչպես է աշխատում աշխարհը» թեման՝ ներկայացնելով իրենց գրավոր աշխատանքները:
Բոլոր սաները  հիմնականում կարողացել էին պահպանել գրավորի կառուցվածքի չափանիշները՝ ունենալով տարբեր բովանդակություն:

Հակոբն իր  եզրակացության մեջ առանձնացրել էր. «Հետազոտական թեմայի սկզբում  ես կապ հասկացության տեսանկյունից կարողացել եմ կազմել հարց, որի պատասխանն արդեն գտել եմ»:

 

Էրիկան  իր  բովանդակության մեջ  չէր մոռացել նշել. «Ես իմ բառարանում գրել եմ բոլոր մոլորակների հայերեն անվանումները և մի շարք անծանոթ  բառեր, որոնք վերաբերում են Տիեզերքին և Երկիր մոլորակին, անգլերենից և ռուսերենից սովորած նոր բառերը»:

 

Հետազոտության սկզբում Անիին հետաքրքրող հարցը օզոնային շերտի վերաբերյալ էր: Ընթացքում ուսոմնասիրելով համապատասխան գրականություն՝ Անին իր գրավորում ընդգծել էր օզաոնային շերտի պահպանման հարցը:

 

Հետազոտության ընթացքում սաների ձեռք բերած գիտելիքներն  ամփոփվեցին վիկտորինայի տեսքով, որի մեջ ընդգրկված հարցերի մեծ մասը նախապես կազմել էին սաները:

Ամփոփելով «Ինչպես է աշխատում աշխարհը» թեման

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *