Մեզ հարազատ կենդանական աշխարհը

«Մոլորակը մեր  ընդհանուր տունն է»  թեմայի  ուսումնասիրության այս շաբաթը  սաներին  հնարավորություն տվեց  անդրադարձ կատարելու  նախորդ հետազոտության ժամանակ  ստեղծած  բնակավայրի՝ կենդանաբանական այգու բնակիչների  կյանքին և հարմարմանը: Բուռն քննարկումների ընթացքում վեր հանվեցին  այն անհրաժեշտ գործոնները, որոնք նպաստում են  կենդանիների գոյատևմանը:

 

Սաները խանդավառված  էին Երևանի կենդանաբանկան այգի էքսկուրսիա գնալու փաստով: Նրանք հաճույքով լրացրին էքսկուրսիայի ձևաթերթի  նախնական բաժինը:

 

Էքսկուրսիայի ընթացքում նրանք ուշադրությամբ կարդում էին կենդանիների տեղեկատվական ցուցանակները, կատարում հետաքրքիր հարցադրումներ ՝

-Ինչո՞ւ է փիղը մենակ, ինչպե՞ս է ամռան շոգին դիմանալու:

-Ինչո՞ւ է ուղտը փոխում մորթին, ինչպե՞ս է ձմռան ցրտին դիմանում, չէ՞ որ ուղտը անապատային կենդանի է:

-Ինչպե՞ս են գիշանգղերը առանց որս անելու դիմանում:

-Ինչպե՞ս է փոխվում կենդանիների վարքը կենդանաբանական այգում ապրելիս:

 

Սաները տպավորված էին էքսկուրսիայից և իրենց զգացողությունների մասին  գրառումներ կատարեցին  ձևաթերթի «էքսկուրսիայից հետո» բաժնում, շատերի մոտ ափսոսանքի զգացում կար կենդանիներին անազատության  հետ կապված: Կային օրինակներ՝ բերված այլ երկրներում  կենդանիների ազատ ապրելակերպի  մասին:

Մեզ հարազատ կենդանական աշխարհը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *