Նկարչությունը՝ ինքնարտահայտման միջոց

Նկարչությունը երեխաների համար առաջին հերթին խաղ է, և նկարչության  տեխնիկային երեխայի ուսուցումը անհրաժեշտ է ոչ թե  տեխնիկապես   կատարյալ պատկեր ստանալու, այլ որոշակի ճշգրտությամբ իր ուզածը պատկերելու, այլ կերպ ասած` ինքնաարտահայտվելու,  ինքնադրսևորվելու համար:

 

Այս շաբաթ փոքրիկներն ունեցան  նկարչության և ապլիկացիայի հետաքրքրաշաժ պարապմունքներ: «Թաքցրու կենդանուն» նկարչության  խաղ- պարապմունքի ընթացքում սովորեցին ճիշտ բռնել վրձինը, տանել ուղղահայաց, հորիզոնական  և թեք գծեր, կատարել վրձնահարվածներ: Համադրելով երկուսից ավելի գույներ՝ երեխաներին հաջողվեց ստանալ պատկերի ներդաշնակ երանգավորում:

 

Ապլիկացիայի պարապմունքի ընթացքում թղթի կտորներից փորձեցին  ջրի ալիքներ ստանալ, որոնք էլ իրար սոսնձելով, «լցրին» ընտանի կենդանիների ջրամանները:

 

Կերպարվեստային գործունեության վերոհիշյալ պարապմունքները մեր փոքրիկներին պարգևեցին դրական հույզեր, թուլացրին լարվածությունը և խթանեցին նրանց  ստեղծագործականության զարգացմանը:

Նկարչությունը՝ ինքնարտահայտման միջոց

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *