Բյուրականի աստղադիտարանում

«Ինչպես է աշխատում աշխարհը» վերառարկայական թեմայի  շրջանակում երրորդ դասարանցիների բացահայտումներն ավելի ուշագրավ դարձան Բյուրականի աստղադիտարանում էքսկուրսիայի ժամանակ:

 

Էքսկուրսավարը, մինչ  էքսկուրսիայի սկսելը, սաներին հարցեր էր ուղղում իրենց այցելած վայրի մասին և հիացմունքով ու զարմանքով լսում էր նրանց պատասխանները: Նրա այն հարցին, թե ինչու է այդ վայրն ընտրվել հենց Աստղադիտարան կառուցելու համար, Անին պատասխանեց. «Այս վայրը Արագած լեռան լանջին է գտնվում, իսկ այստեղ  եղանակը  մշտապես բարենպաստ է աստղերի ուսումնասիրությունների համար»:

 

Սաներն այցելեցին Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, այնուհետև բարձրացան դիտակետերից մեկը՝ տեսնելու  և  ծանոթանալու հզոր աստղադիտակի կառուցվածքին ու  գործառույթներին:

 

Էքսկուրսիայի վերջում սաներն իրենց նորանոր բացահայտումները, տպավորություններն ու  ձեռք բերած գիտելիքները  գրառեցին էքսկուրսիայի թերթիկում:

Բյուրականի աստղադիտարանում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *