Տարրական մաթեմատիկան Ճուտիկների խմբում

«Մաթեմատիկա» բառը մեզանից շատերն են ասոցացնում դպրոցի և դպրոցական իրենց ուսուցիչների, անվերջ հանում-գումարումների և բազմապատկման աղուսյակի հետ և, թերևս, քչերը կկարողանան մտաբերել իրենց անցած մաթեմատիկայի դասերը նախադպրոցական հաստատություններում, ճիշտ մեր փոքրիների նման, որոնք  հազիվ թե տուն վերադառնան և պատմեն, որ այսօր մաթեմատիկայի պարապմունքին այս կամ այն բանն են սովորել: Փոխարենը նրանք կպատմեն, որ այսօր խանդավառությամբ խաղացել են «Արջն ու մեղուները» խաղը, որի ընթացքում ուրախ բզբզոցով փախել են արջուկից կամ թաքնվել անձրևից:

 

Բայց մանկակրթարանի իրենց մանկավարժն էլ կավելացնի, որ այս խաղի արդյունքում փոքրիկները կրկնել և ամրապնդել են «մեկ», «շատ», «ոչ մեկը», «մեկական» հասկացությունները, իսկ «Տնակներ և ճանապարհներ» խաղի ժամանակ, երբ փորձել են գուշակել, թե որ ընկերոջ տուն  ավելի շուտ կհասնի արջուկը, սովորել են տարբերել «երկար» և «կարճ» հասկացությունները:

 

Ճուտիկները հիմա կարողանում են շրջապատում գտնել մեկ առարկա և առարկաների խումբ, ըստ առանձին հատկանիշի` գույնի, երկարության և այլն: Նրանք մի քիչ ավելի մտածող են, ավելի հետազոտող, ավելի վստահ ու համարձակ:

Տարրական մաթեմատիկան Ճուտիկների խմբում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *