Շաբաթը տիեզերքում ու մոլորակների հետ

Երրորդ դասարանի սաները «Ինչպես է աշխատում աշխարհը» վերառարկայական թեմայի  շրջանակում ձևակերպել էին հարցեր Արեգակնային համակարգի՝ իրենց հետաքրքրող մոլորակների  վերաբերյալ:

 

Հակոբին ու Նարեին հետաքրքրել էր, թե ինչով են կապված Երկիր մոլորակն ու Արեգակնային համակարգը, իսկ Գեղամ ուզում էր իմանալ, թե ինչու է Յուպիտերում ջերմաստիճանը  շատ բարձր: Հարցերը բազմազան էին ու տարաբնույթ՝ ինչու է Վեներան այդքան կարմիր, բայց շատ սառը, ինչից են կազմված Սատուրնի օղակները կամ թե ինչպիսի մոլորակ է Յուպիտերը:

 

Հետաքրքրական էր նաև երրորդ դասարանցիների կողմից «Տիեզերքի տերմինաբանական բառարանի» ստեղծումը, որը զարգացրեց նրանց ինքնակառավարման հմտությունները՝ կտրելու, աղյուսակներ գծելու, նկարելու և այլն:

 

Շաբաթվա վերջում սաները պաստառի կամ սահիկաշարի միջոցով  ներկայացրին իրենց ուսումնասիրությունների արդյունքները՝  նախընտրած մոլորակի վերաբերյալ:

Շաբաթը տիեզերքում ու մոլորակների հետ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *