Լոգոռիթմիկայի դասին

Ճեմարանի ամենակրտսեր սաները լոգոռիթմիկայի հերթական պարապմունքը  անցկացրեցին աշխույժ խաղային միջավայրում:

 

Ճուտիկները նույնիսկ գլխի չընկան, որ կատարեցին արտաբերական վարժություններ, շնչառական վարժություններ, մանր մոտորիկայի զարգացման վարժություններ, հստակեցրին և հարստացրեցին իրենց բառապաշարը:

 

Երեխաները ցույց տվեցին, թե ինչպես է վազում ձին, ինչպես է փիսիկը լվանում իր թաթիկը, ինչպես է կուտ ուտում հավիկը և ծուղրուղու կանչում աքլորը:

 

Խաղից հոգնած նրանք «իրենց համար թեյ լցրեցին, թխվածքաբլիթ պատրաստեցին և համտեսեցին», իսկ վերջում հաղթահարեցին փորձություններով լի ճանապարհը և ճիշտ պատասխանեցին հարցերին:

Լոգոռիթմիկայի դասին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *