Էքսկուրսիա դեպի կենդանաբանական այգի

Արևների  հերթական էքսկուրսիան  ուսումնական էր:  Նրանք ապրիլի հինգի արևոտ ուսումնական օրն անցկացրեցին բաց երկնքի տակ` կենդանաբանական այգում:

 

Մեր փոքրիկ հետազոտողների ուշադրության կենտրոնում կենդանաբանական այգու բնակիչներն էին: Նրանց հետաքրքրեց ոչ միայն կենդանիների ու թռչունների արտաքին տեսքն ու կացարանը,  այլև ցուցատախտակների վրա գրառված տեղեկատվությունն ու նշանները, որոնք պատմում էին  կենդանիների ու  թռչունների մասին:

 

Շրջայցի ընթացքում երեխաների մոտ առաջացան հարցեր, որոնք նոր ուսումնասիրությունների առիթ ստեղծեցին. «Լավ է արդյո՞ք, որ կենդանիներին պահում են վանդակների մեջ,  այստեղ բոլոր կենդանիների համար առանձնահատուկ կերեր կա՞ն, գիշատիչ կենդանիները չե՞ն վնասում իրենց խնամող մարդկանց, ինչպե՞ս են մարդիկ անտառներից կենդանիներ բռնում ու բերում կենդանաբանական այգի»:

 

Նրանք  որոշ հարցերի պատասխաներ ստացան այգու աշխատակիցներից  ու մանկավարժներից, իսկ մնացածինը  կգտնեն ընթացիկ աշխատանքների ու ուսումնասիրությունների արդյունքում:

Էքսկուրսիա դեպի կենդանաբանական այգի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *