Ոզնիները հյուրընկալվել են մանկակրթարանում

Մանկակրթարանի փոքրիկներն այժմ մեծ խանդավառությամբ են սպասում զբոսանքի ժամին, քանի որ մանկակրթարանի բակում նոր բնակիչներ են հաստատվել:

 

Ոզնիների զավեշտալի ընտանիքը միանգամից սիրվեց Ճուտիկների կողմից: Վերջիններս մեծ հետքրքրությամբ  ուսումնասիրեցին ոզնիներին, համեմատեցին իրենց ծանոթ հեքիաթային «հերոս» ոզնիների հետ և նույնիսկ հիշատակեցին, որ ի տարբերություն հեքիաթային ոզնիների, սրանք այնքան սուր փշեր չունեն, որ սունկ ու խնձոր հավաքեն դրանցով:

 

Այսպիսով, ճուտիկներն ազատ խաղերի ժամանակ էլ սովորում են, որ կենդանիները ապրելու և զարգանալու համար բավարար պայմանների կարիք ունեն և նաև այդ կերպ իրենց համար բացահայտում՝ ինչպես է աշխատում աշխարհը:

Ոզնիները հյուրընկալվել են մանկակրթարանում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *