Բնապահպանական խնդիրներն ու լուծման տարբերակները

Այս շաբաթվա ընթացքում առաջին դասարանցիներն ամփոփեցին իրենց հինգերորդ հետազոտությունը:

 

Նրանք ենթախմբերով ընտրեցին գլոբալ բնապահպանական խնդիրներ և փորձեցին ինքնուրույն տալ դրանց լուծումները: Սաներն ընտրել էին օդի աղտոտման, ոչնչացման եզրին գտնվող կենդանիների պաշտպանության, միջատների հանդեպ ուշադիր վերաբերմունքի, ջրի աղտոտման և խնայողության, կանաչ տարածքների ավելացման, բույսերի հանդեպ հոգատար վերաբերմունքի և էներգիայի խնայողության խնդիրները: Ըստ այս խնդիրների՝ սաները իրենց ընտրած լուծումները տալիս էին յուրաքանչյուրին նախընտրելի ձևերով. տարածել թռուցիկներ, գրավոր գովազդներ,  պատրաստել պաստառներ, բեմականացում, տնկել ծառեր, մաքրել շրջապատը, մարդկանց տեղեկացնել եղած խնդիրների մասին և օգնություն խնդրել, գործարանների արտազատած ծուխը ֆիլտրել, ապա միայն բաց թողնել մթնոլորտ, խուսափել ավտոմեքենաներով երթևեկումից հիմնականում տեղաշարժվել հեծանիվներով, խնայել ջրային ռեսուրսները և այլն:

 

Հետազոտության թեմարներով հետաքրքվածությունը տեսանելի է դառնում նաև իրենց արձագանքներից այս կամ այն երևույթներին առնչվելիս:

 

«Սա մեր հետազոտության հետ է կապված, քանի որ բույսերը մեծանում են անձրևի ջրից»,- Մայրենիի դասին «Անձրևի» դասանյութը ուսումնասիրելիս ասում է Նիկոլը:

 

Միջատների մասին ուսումասիրություններից հետո Հենրին ուշադիր է դրսում գտնվող միջատների նկատմամբ՝ հատկապես մրջյունների՝ ասելով, որ դրանք մաքրասեր են, աշխատասեր և չեն վնասում մարդկանց,  և պետք է ուշադիր լինել և չտորերլ նրանց: Սաները նաև ուշադիր են իրենց թափած աղբի նկատմամբ, հասկանում են, որ յուրաքանչյուրը պետք է պատասխանատու լինի և հետևի նախևառաջ իրեն, որ մաքուր մնա շրջապատը:

 

Բնապահպանական խնդիրներն ու լուծման տարբերակները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *