Վարքագծի դրսևորման ձևերը

Այս շաբաթ մանկակրթարանի ամենափորքրիկ սաները ավարտեցին «Ինչպես ենք մենք ինքնակազմակերպվում» միջառարկայական թեմայով հետազոտությունը:

 

Ճուտիկները նկարների, տեսանյութերի, օրինակելի պատմությունների միջոցով ուսումնասիրել և վերլուծել են, թե նրանք որտեղ են գտնվում օրվա ընթացքում՝ տանը, մանկակրթարանում, բակում կամ ժամանցային վայրում և ինչ վարքագիծ են ցուցաբերում դրանցից յուրաքանչյուրում:

 

Տարբեր միջավայրերում ոչ տիպիկ վարքաձևի ցուցադրման զավեշտալի խաղ-ներկայացման շնորհիվ ճուտիկները սովորեցին, թե ինչպիսի վարքագիծն է ընդունելի հասարակության կողմից:

 

Ընդգծվեց կանոնների առկայության և դրանց պահպանման կարևորությունը առօրյա կյանքում, միջանձնային հարաբերություններում և խաղային միջավայրում:

Վարքագծի դրսևորման ձևերը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *