Ձեռք ձեռքի կտանք, սարեր շուռ կտանք

Թիմային աշխատանքներում փորձություններ անցած Արևներն ընդունեցին հերթական մարտահրավերը: Դեղին և նարնջագույն արևները պետք է  առանձին թիմերով հեքիաթ հորինեն, պատրաստեն այդ հեքիաթի գիրքը և ներկայացնեն միմյանց:

 

Դժվարն սկսելն է: Նրանք խելք խելքի, ձեռք ձեռքի տված անցան գործի: Արդյունքը շատ չուշացավ:  Երկու հեքիաթ, երկու նոր նկարազարդ գիրք արդեն պատրաստ են: Ժամանակն է որոշել, թե ինչպես պետք է ներկայացնել հեքիաթը հարևան խմբին, ով ինչի համար է պատասխանատու լինելու: Այդ հարցն էլ լուծվեց, և խմբերը փոխադարձաբար ծանոթացան հեքիաթներին:

 

Անգնահատելի էր մեր արևների պատասխանատվությունը, փոխօգնությունն ու հարգանքը ամբողջ աշխատանքի ընթացքում:

Ձեռք ձեռքի կտանք, սարեր շուռ կտանք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *