Բացահայտելով բնության զարմանահրաշ աշխարհը

Գարուն, թարմություն, զարթոնք, բնություն: Բնություն, որը շրջապատում է բոլորիս, որի շունչն արթնանում է գարնանը: Իհարկե, այս ամենի կողքով չէին կարող անտարբեր անցնել կրտսեր ճեմարանականները:

 

Այս շաբաթվանից առաջին դասարանցիները սկսել են հետազոտել նոր միջառարկայական թեմա՝ «Մոլորակը մեր ընդհանուր տունն է», որի ընթացքում ուսումնասիրելու են իրենց շրջապատող բնությունը, բնության երևույթները, կենդանի և անկենդան բնությունը և այլն: Հետաքրքիր էր լսել սաների հնչեցրած կարծիքները բնության մասին, թե ի՞նչ են հասկանում նրանք՝ բնություն ասելով. օրինակ՝ Հենրիի համար (174 խումբ) բնությունն ինքը Աստվածն է, ամեն բան բնության մեջ Աստծո ստեղծածն է, Նատալին (171 խումբ) զարմանում է, որ բնության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ բույսերը թոքեր չունեն, բայց շնչում են, իսկ Արենը (172 խումբ) բնություն նկարելիս՝ թուղթը բաժանել էր երկու մասի. մի կողմում նկարել էր պայծառ գույներով բնություն, մյուսում՝ աղտոտված, սև ու սպիտակ պատկերներ, կոտրտված ճյուղեր՝ մեկնաբանելով, որ գունավորը իրական բնությունն է, իսկ երկրորդը այն, ինչը մենք ենք այդպիսինը դարձնում:

 

Սաները, ըստ հնչեցրած կարծիքների, խմբերում կազմեցին մտքի քարտեզներ, որտեղ ներառված էին իրենց իսկ հնչեցրած մտքերը: Քարտեզը շարունակական ընթացք ունի, և սաները դեռ նոր աշխատանքներ ունեն կատարելու դրա հետ՝ բացահայտելով բնության զարմանահրաշ և հետաքրքիր աշխարհը:

Բացահայտելով բնության զարմանահրաշ աշխարհը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *