Կարծում եք՝ մենք չե՞նք կարող տոներ հորինել

Տոնն է, տոն կրտսեր դպրոցում: Գիտեք, որ արդեն կա Մանկության տոն, Համարձակության տոն, Երազանքների տոն, Կերպարվեստի տոն, անգամ Խաղերի տոն: Այս բոլոր տոները հորինել են առաջին դասարանցիները: Յուրաքանչյուր տոն ունի իր օրը, խորհրդանիշը, երգը, անգամ տոնին բնորոշ խաղեր ու պարեր: Սաներից մեկն ասաց, որ ցանկության դեպքում յուրաքանչյուր օր կարելի է տոն դարձնել:

 

Տոների շուրջ աշխատելու ընթացքում սաների հետ միասին աշխատել ու չարչարվել էին նաև ծնողներն ու երրորդ դասարանի սաները: Հորինված տոներից բացի ներկայացրեցին նաև ավանդական տոներ՝ Զատիկ, Բանակի օր, Վարդավառ, Մայրիկների տոն, Տեառնընդառաջ և այլն:

Սաները որոշեցին, որ իրենց հորինած տոները ամեն տարի կնշեն:

 

 

Կարծում եք՝ մենք չե՞նք կարող տոներ հորինել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *