Շարունակելով քայլել հետազոտության ճանապարհով…

Չորրորդ դասարանցիները շարունակեցին իրենց հետազոտությունը «Մարդիկ ազդում են առաջարկպահանջարկ տնտեսական գործունեության վրա» Կենտրոնական գաղափարի շուրջ: Աշխատանքների ընթացքում հնարավորինս բացահայտելով, թե ինչ է տնտեսությունը, որոնք են տնտեսության ճյուղերը` շարունակեցին ուսումնասիրել դրամի և դրամատների գործառույթները:

 

Առավել հետաքրքիր էր սովորողների համար էքսկուրսիան ՀՀ կենտրոնական բանկ, որտեղից վերադարձան մեծ տպավորություններով: Աշխատակիցների բարեհամբույր և պատրաստակամ ընդունելությունից բացի ավելորդ չեղավ մասնագետի կողմից մեկ անգամ ևս լսել և ավելացնել տեղեկությունները  դրամի ստեղծման պատմության և պատմական ժամանակաշրջանի մասին:

 

Սովորողները ոչ միայն տեսան տարբեր ժամանակաշրջաններում թողարկված դրամանիշների նմուշները, լսեցին իրենց տարիքի համար մատչելի ձևով բացատրված դրանց ստեղծման ճանապարհները, այլև հասկացան, որ պիտի հոգատար լինեն ազգային դրամի նկատմամբ՝ որպես պետական խորհրդանիշի:

 

Էքսկուրսիան ավարտվեց սովորողներին հանձնված նվերներով և վերջիններիս կողմից շնորհակալության մեծ զգացումով:

Շարունակելով քայլել հետազոտության ճանապարհով…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *