Տեառնընդառաջի տոնը մանկակրթարանում

Սա պատահեց  ձմեռային մի ցուրտ օր: Իրականում մեզանից ոչ ոք չի էլ կարող ասել այդ օրը ցուրտ էր, թե` ոչ: Ինչու՞: Որովհետև մեզ դուրս կանչեց բոցկլտացող կրակը: Այո, դուք ճիշտ գուշակեցիք, դա այն օրն էր, երբ բոլոր հայերը նշում էին Տեառնընդառաջի օրը:

 

Այո, իհարկե, մեզ բացատրեցին, թե ինչ խորհուրդ ունի այդ տոնը, ինչու է կրակն այդպես բոցկլտում, բայց իրականում մենք շատ ավելի լավ հիշեցինք, որ կրակը լավ ջերմացնում էր մեզ, որ մեր ընկերների հյուրասիրությունը շատ համեղ էր, մեր ընկերների ու ուսուցիչների հետ շուրջպար բռնելը շատ հաճելի էր, իսկ կրակի վրայից թռնելը` ուղղակի հրաշք:

 

Դե էլ ինչ պատմենք, այսպիսին էր Տեառնընդառաջը մեր մանկակրթարանում:

Տեառնընդառաջի տոնը մանկակրթարանում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *