Վարպետաց դաս Մանվել Շալջյանից

Օրեր առաջ իր քանդակային և նկարչական աշխատանքերով կրտսեր դպրոցում հյուր էր Մանվել Շալջյանը: 8 տարեկան այս տաղանդավոր տղան ունի շատ հետաքրքիր ներաշխարհ և աշխատանքային տեխնիկա: Այդ աշխատանքի ինքնատիպությունն ու յուրահատկությունն այն է, որ նա աշխատում է առանց ռետինի օգնության և օգտագործում է բոլոր՝ նույնիսկ անհաջող կամ ոչ ճիշտ գծերը` կերտելու  իր հեքիաթային կերպարները: Ճեմարանական սաները բավականին տպավորված և հետաքրքրված էին  նրա աշխատանքներով:

 

Այս հետաքրքիր և նախատոնական օրերին Մանվելը կրկին հյուր եկավ կրտսեր դպրոց և կիսվեց իր հմտություններով և հետաքրքիր աշխատելաոճով նկարչական խմբակի սաների հետ: Հիանալի, արդյունավետ աշխատանք ստացվեց, երեխաները մեծ ոգևորությամբ աշխատեցին և փորձեցին անել ամեն ինչ, որպեսզի իրենց մոտ նույնպես ստացվի և արդյունքն ակնհայտ էր: Շատ լավ ուսուցիչ էր Մանվելը, կարողացավ ոգևորել և հանագործակցել իր հասակակիցների հետ: Երեխաները հարժեշտ տվեցին իրար ևս մեկ անգամ հանդիպելու ակնկալիքով:

Վարպետաց դաս Մանվել Շալջյանից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *