Շախմատը մասնագիտություն է, թե՞ ինտելեկտուալ խաղ…

Երկրորդ դասարանցիների հետազոտության շրջանակներում կրտսեր դպրոցում հյուրընկալվել էր Երևան քաղաքի Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի և շաշկու մարզադպրոցի շախմատի մարզիչ, միջազգային վարպետ Արման Հայրապետյանը:

 

Մեր հյուրը ընդգծեց շախմատ մասնագիտության առանձնահատկությունները, բերեց դիպուկ օրինակներ պրոֆեսիոնալ շախմատիստի տեսանկյունից, և որ ամենակարևորն է. «Աշխատանքը մարդու կյանքի մի մասն է և հաջողության հասնելու համար պետք է շատ աշխատել և հավատալ սեփական ուժերին»,- վստահ է Արման Հայրապետյանը:

 

Շախմատիստը մեծագույն սիրով պատասխանեց սաների և ուսուցիչների բազմաթիվ հարցերին և հորդորեց սաներին լավ սովորել:

 

Հանդիպումը կայացավ ի նպաստ մեր սաների և, ով գիտի, ապագայում ճեմարանականներից երևի շատերը կդառնան շախմատի ուսուցիչներ, մարզիչներ կամ բարձրակարգ մարզիկներ:

 

Շախմատի ուսուցիչ՝ Նելլի Փիլոսյան

Շախմատը մասնագիտություն է, թե՞ ինտելեկտուալ խաղ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *