Հաղթում է նա, ով ավելի ուժեղ է…

Ճեմարանում ուսումնական տարվա ընթացիկ արձակուրդները ուսուցիչների համար պակաս թեժ աշխատանքային չեն, քան ուսումնական գործընթացի ընթացքում: Սովորաբար արձակուրդներն օգնագործում ենք ինքնազարգացման, ինքնակատարելագործման, փորձի փոխանակման և միասին մեր ընդհանուր աշխատանքի բարելավման քննարկումների համար, քանի որ դասերի ժամանակ գրեթե անհնար է բոլորով հանդիպել: Ի վերջո, համատեղ աշխատանքն է ուժեղացնում, այլ ոչ մեկուսացումը:

 

Այս տարի կրտսեր դպրոցի ուսուցիչների աշնանային արձակուրդների համար նախատեսված աշխատանքներն ամփոփվեցին «Կյանքը շախմատո՞ւմ,  թե՞ շախմատը կյանքում» խորագիրը կրող հանդիպումով: Հանդիպման նպատակն էր «մարզել ուղեղը» շախմատի շուրջ քննարկումների միջոցով:

 

Հանդիպումը նախաձեռնել էր կրտսեր դպրոցի շախմատի ուսուցչուհի Նելլի Փիլոսյանը: Վերլուծությունները և դիտարկումները յուրաքանչյուրիս թույլ տվեց մտորել շախմատում և կյանքում գործող օրենքների փոխկապակցության վերաբերյալ: Նելլի Փիլոսյանն առանձնացրեց և յուրովի մեկնաբանեց այն կարևոր գործոնները, որոնք հավասարապես և առավելապես համընկնում են կյանքում և շախմատում՝

Համբերություն

Հայացք կողքից

Հաղթողի մտածելակերպ

Երախտագիտություն

Կարողանալ պարտվել

Հաճույք

 

Այս հանդիպումը այն արժեքավոր քննարկումներից էր, որից մասնակիցները հեռացան մտքերը վերաիմաստավորելու արժևորմամբ:

 

 

Հաղթում է նա, ով ավելի ուժեղ է…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *