«Հոգատար որակի» տոն

Առաջին ուսումնական շաբաթը 1-ին դասարանցիների համար բազմաթիվ իրադարձություններով է հագեցած, սակայն նշանավորվում է հատկապես որպես «Հոգատար որակի» տոն։

 

Շաբաթը մեր նորելուկ կրտսեր դպրոցականների համար սկսվեց «Քոթոթը, որը չգիտեր՝ ինչ է հոգատարությունը» վերնագրով տիկնիկային ներկայացման ցուցադրությամբ, որը նրանց համար բեմականացրեցին իրենց իսկ ուսուցիչները։ Տպավորված հեքիաթի գաղափարից՝ նրանք շաբաթվա ընթացքում ձգտում էին լինել հոգատար միմյանց նկատմամբ։

 

Խմբերում զրուցեցին և հասկացան նաև, որ հոգատարությունը սկսվում է սեփական անձի մասին հոգատար վերաբերմունքից, չմոռացան նշել նաև, որ բնությունը նույնպես շատ մեծ կարիք է զգում մարդկային հոգատարության։

 

Որքա՜ն բան կարող է փոխել հոգատարությունը մեր կյանքում, այն դարձնել ավելի բարի ու լավը․ այս մտքին եկան 1-ին դասարանի մեր փոքրիկ, բայց շատ խորաթափանց սաները։

«Հոգատար որակի» տոն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *