Թեման՝ ընտանի կենդանիներ

Թիթեռները  այս շաբաթն էլ բուռն ու ակտիվ ճանապարհեցին: Շաբաթվա պարապմունքների արդյունքից կարելի պատկերացնել, որ թիթեռները պատրաստակամ կատարում են իրենց վրա դրված պարտականությունները:

 

animals

 

«Ես և շրջակա աշխարհը» առարկայի  ընդհանուր թեման ընտանի կենդանիներն էին:  Փոքրիկները ծանոթանում էին ընտանի կենդանիների, նրանց ձագուկներին անվանումներին և թե ինչպիսի  ձայն են արձակում  նրանք:

 

animals 2

animals 1

 

Մաթեմատիկայի  պարապմունքի ժամանակ  թիթեռները  սովորեցին  մեծ  և փոքր հասկացությունները, կարողացան  համեմատել առարկաները  և բացատրել տարբերությունները: Ինչպես  միշտ ուրախ անցան ֆիզկուլտուրայի պարապմունքները: Նրանց հատկապես շատ դուր եկավ փոքրիկ գնդակներով խաղը, որի ժամանակ նրանք ակտիվ թռչկոտում էին և որսում գույնզգույն գնդակները: Ակտիվությունը շարունակվեց երգի պարապմունքի ժամանակ: Շաբաթն  անցավ հագեցած  և  հետաքրքիր:

 

animals 3

Թեման՝ ընտանի կենդանիներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *