Հագուստի տարբերակում և անվանակոչում

Այս  շաբաթ  թիթեռների  խմբում  յուրահատուկ  աշխուժություն  էր տիրում:

Շաբաթը յուրահատուկ  էր նրանով,  որ  Թիթեռները ամրապնդում  էին  արդեն  իսկ   իրենց   ծանոթ   թեման` հագուստների  տարբերակումն  ըստ  տարվա  եղանակների և դրանց ճիշտ  անվանարկումը: Կիրառեցինք  շատ  հետաքրքիր  ու  շատ  տարբեր  խաղ  պարապմունքներ:

IMAG4277

Թիթեռները  նկարչության  պարապմունքի  ժամանակ  հագուստները գունավորում  էին  իրենց  ցանկությամբ, իսկ  ծեփի պարապմունքի  ժամանակ ծեփում էին նախապես  ներկված  հագուստի վրա:

Խոսքի  զարգացման պարապմունքի ժամանակ  Թիթեռները  հերթով  մոտենում և բարձրացնում էին տարբեր հագուստներ պատկերող քարտերը, ասում էին անվանումը, ինչպես օրինակ՝ բաճկոն, ժակետ, տաբատ  և  այն:

Թեման յուրացնելուց հետո, մյուս հետաքրքիր պարապմունքը, որ շատ գրավեց փոքրիկներին իրականացվեց փետրվարի 23-ին, երբ երեխաները  պատրաստեցին եռագույն դրոշներ իրենց  հայրիկների համար:

Կարծում  եմ՝ բազմաբովանդակ  շաբաթ  ունեցանք  և  գոհ  մնացինք:

Հագուստի տարբերակում և անվանակոչում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *