Անտառի բնակիչների նամակը քաղաքապետին

«Փոքրիկ ճեմարանական» կրթահամալիրում նախատոնական շաբաթը լեցուն էր մանորյա ներկայացումներով, ձմեռ պապի այցելությամբ ու փոքրիկների՝ անհամբեր սպասումով:

«Աստղիկների» խումբը  պատրաստել էր շատ արդիական ու ակտուալ թեմայով ամանորյա ներկայացում՝ ևս մեկ անգամ մարդկանց հիշեցնելու կոչ անելով՝ չկտրել կանաչ եղևնիներին ու չամայացնել անտառները:

happy new year

Ամանորին ընդառաջ տխրում է ալեհեր եղևնին, որովհետև Ամանորն իր ամենաչսիրած տոնն է, որովհետև շուտով գալու են մարդիկ ու տանելու են իր սիրելի ընկերներին, ինքը մնալու է առանց ընկերների, կենդանիները՝ առանց պատսպարան, իսկ անտառն՝ առանց իր բնակիչների:

Բայց անտառ եկած լուսանկարիչ տղաները նոր միտք են տալիս մտահոգ եղևնիներին. «Եկեք նամակ գրենք մարդկանց, խնդրենք նրանց, որ գան անտառ, բայց ոչ սղոց ու կացինով, այլ լույսերով ու սարքերով: Թող գան, մեզ լուսանկարեն, ճիշտ մեզ նման ծառեր ստեղծեն՝ կանաչ, փշոտ ու սլացիկ, վրան՝ կոներ հատիկ-հատիկ: Թող զարդարեն փողոց ու բակ, բնակարան, հրապարակ»,- այսպիսի նամակ են գրում անտառի բնակիչները ու հանձնում ագռավներին:

happy new year_1

Պատասխանը շատ չի ուշանում և ագռավները ետ են գալիս նամակով և ընթերցում պատասխան նամակը՝ քաղաքապետարանից. «Հարգելի եղևնիներ, մենք ստացանք ձեր նամակն ու լուսանկարները: Դուք, իրոք, շատ գեղեցիկ եք ու տոնական, ուստի որոշվեց, որ այսուհետև քաղաքային հրապարակում կկանգնեցվի ձեզ նման կանաչ ձեզ նման շքեղ արհեստական եղևնի, իսկ դուք շարունակեք ապրել անտառում և զարդարեք մեր բնությունը»,- լավագույն ցանկություններով՝ պարոն քաղաքապետ:

«Աչքերիս չեմ հավատում, հնչեցին տարեմուտի զանգերը, բայց բոլոր ընկերներս իմ կողքին են: Այսօր կյանքիս ամենալավ օրն է, իմ առաջին ուրախ Նոր տարին»,- ժպիտով դիմավորում է Ամանորը ալեհեր եղևնին:

Անտառի բնակիչների նամակը քաղաքապետին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *