Մանկակրթարան

«ՓՈՔՐԻԿ ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆ» ՄԱՆԿԱԿՐԹԱՐԱՆ

Միջազգային բակալավրիատի(IB) Կրտսեր դպրոցի ծրագիրը (Primary Years Program կամ IB PYP) ներառում է 3-10 տարեկան երեխաների կրթություն, որը կրթահամալիրն իրականացնում է մանկակրթարանում (3-6 տարեկաններ) և կրտսեր դպրոցում (6-10 տարեկաններ):

Մանկակրթարանի նպատակն է ձևավորել մարմնով և հոգով առողջ, ներդաշնակ զարգացած սաներ, որոնք լիովին պատրաստ կլինեն հետագա ուսումնառությանը:

Մանկակրթարանի մանկավարժական և սպասարկող անձնակազմը համալրվում է մրցութային հիմունքներով և մշտապես մասնակցում է ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում կազմակերպվող վերապատրաստումներին:

Մանկակրթարանը կառուցված և հարդարված է անվտանգության բոլոր կանոններով, երեխաների տարիքային և անհատական առանձնահատկություններին համապատասխանող, էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված կահույքով և գույքով:

Այստեղ ևս գործում են հոգեբանական, լոգոպեդական և բժշկական ծառայությունները, տրանսպորտային ծառայությունն ապահովում է սաների դեպի դպրոց տեղափոխումը և վերադարձը տուն հարմարավետ միկրոավտոբուսներով՝ մանկավարժների ուղեկցությամբ: Անվտանգության ծառայությունն ապահովում է շուրջօրյա հսկողությունը:

Կարևորելով առողջ ապրելակերպի հիմքերը փոքրուց սերմանելու անհրաժեշտությունը՝ մանկակրթարանի սաները հաճախում են լողի պարապմունքների, և ստանում են 4-անգամյա առողջ և օգտակար սնունդ: Հատուկ սննդակարգը մշակվում է բժիշկ-սննդաբանի կողմից: