Հոգեբանական ծառայություն

«Երևանի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր»-ի հիմնադրման օրվանից գործում էր հոգեբանական ծառայությունը, որն, ընդլայնվելով, ձևավորվեց որպես հոգեբանական կենտրոն: Այն ներառում է հետևյալ կառույցները`մանկակրթարանի, կրտսեր, միջին և ավագ դպրոցների հոգեբանական ծառայություն, հոգեբանական լաբորատորիա:

 

Կրտսեր դպրոցական տարիքը դեռևս մտնում է այն յուրահատուկ տարիքային խմբի մեջ, երբ նույնիսկ լուրջ խնդիրները կարելի է լուծել խաղի, հեքիաթի, նկարչության և երաժշտության միջոցով:

 

Երեխաները հոգեբանի հետ հանդիպում են ինչպես ամբողջ խմբով, այնպես էլ առանձին-առանձին հատուկ այդ նպատակին ծառայող խաղասենյակում:

 

Հոգեբանները աշխատում են նաև երեխաներին շրջապատող մեծահասակների՝ ծնողների, ուսուցիչների հետ, որպեսզի ավելի լավ հասկանան փոքրիկներին և համագործակցությամբ հասնեն երեխաների համար լավագույն լուծման:

psychological