Հմուտ ձեռքեր

«Հմուտ ձեռքեր» խմբակի նպատակն է զարգացնել երեխաների  երևակայությունը, մանր մոտորիկան և խմբային աշխատանք կատարելու, անկաշկանդ և համարձակ ստեղծագործելու կարողությունը, զարգացնել գեղագիտական ճաշակ, բացահայտել յուրօրինակ լինելու և գեղեցիկը տեսնելու կարողությունը:

Երեխաները խմբակ այցելելու ընթացքում, կսովորեն աշխատել մկրատով, ասեղով, տաք սոսնձով, այլընտրանքային տարբեր նյութերով: Կկարողանան ստեղծել իրեր, կերպարներ՝ օգտագործելով և համադրելով տարբեր նյութեր, ինչպես նաև կսովորեն զգալ ձևը, գույնը, չափը և ծավալը: Տարին երկու անգամ կմասնակցեն իրենց իսկ ձեռքերով պատրաստած աշխատանքների գունեղ և բազմազան ցուցահանդեսին, որով և կգրավեն կրտսեր դպրոցի «բնակիչների» ուշադրությունը, և գեղեցիկը զգալու շնչով կվարակեն մյուսներին:

«Հմուտ ձեռքեր» խմբակի ղեկավար՝ Ելենա Ղազարյան

thumbnail_dsc05973

thumbnail_dsc05882

thumbnail_dsc06069

thumbnail_dsc08495