Գրադարան

                                                 «Գրադարանը  մարդկային  ոգու  ողջ  հարստության  գանձարանն է»

 Լ. Գ. Վիլհելմ

       

Գրադարանային  բարենպաստ  միջավայրը  խթանում  է սանի ստեղծագործականհետազոտական աշխատանքների իրականացումը, գիտելիքների  աճը, ինքնակրթությունը, բազմակողմանի զարգացումը և հանդիսանում է կրտսեր դպրոցականի առօրյայի կարևոր մաս:

 

Կրտսեր  դպրոցի գրադարանի  լուսավոր  ընթերցասրահները, համապատասխան և հարմարավետ կահույքի, գորգերի, բարձիկների առկայությունը, գրքերի ճիշտ դասավորությունը՝ ըստ թեմատիկայի և, իհարկե, գրադարանավարի անմիջական և պատրաստակամ օգնությունը  հրաշալի միջավայր են հետազոտելու և բանիմաց դառնալու համար: Այս պայմաններում է ձևավորվում  գրադարանից  օգտվելու  մշակույթը:

 

Գրադարանում իրականացվում են տարաբնույթ կրթամշակույթային միջոցառումներ, բազմաբովանդակ նախագծեր (Թարգմանչաց  տոն, Գրքի տոն, հեղինակների  ծննդյան  տոներ, ընթերցած գրքերի գովազդներ, սաների միջոցով տիկնիկային  ներկայացումներ,  թատերական ներկայացումներ…):

 

Ստեղծված է սպասարկման ծրագիր, որտեղ մուտք է արվում դպրոցի գրադարանային ֆոնդը և ընթերցողների ցանկը, և որն ավելի մատչելի ու տեսանելի է դարձնում սպասարկումը:

 

Գրադարանավարի  և ավագ մանկավարժների հետ համատեղ գրադարանում   իրականացվում  են  ինքնուրույն  ընթերցանության դասերը: 

 

Գրադարանավարը  շրջելով  դասասենյակներով՝  իրականացնում է «Շրջիկ գրադարան» (bookmobile)  նախագիծը,  որի նպատակն է սովորողների շրջանում խրախուսել տպագիր գրքի ընթերցանությունը, զարգացնել  ընթերցանության հմտությունները: Շրջայցի ընթացքում գրադարանավարը ներկայացնում է  ընթերցանության գրքերը՝  հաշվի առնելով սաների տարիքը,   նրանց  ծանոթացնում  է  գրքերի ցանկին, կազմակերպում է ընթերցանություն:

 

Կրտսեր դպրոցի գրադարանում  ընդգրկված  գրքերը  գրավիչ են, հետաքրքիր և գունազարդ:

Գրադարանը  միշտ  նոր գաղափարների՝  հետաքրքիր  և նոր մտահղացումների փնտրտուքի մեջ է, ինչն իրականացվում է և՛ գրադարանավարի, և՛ուսուցիչների կողմից:

 

Մեր գրադարանի  կարգախոսն է՝  «Փոքրիկ բարեկամ, սիրիր ԳԻՐՔԸ, և այն կսիրի քեզ և կներկայանա քեզ իր ամբողջ հմայքով…»…