Բարի գալուստ

ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ

 

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը Միջազգային բակալավրիատի դպրոց է և հավաստագրված է իրականացնելու Կրտսեր դպրոցի ծրագիր (IB PYP):

Մենք ապահովում ենք շարունակական կրթություն  3 – 10 տարեկան երեխաների համար:

Դասասենյակները կահավորված են յուրաքանչյուր երեխայի ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխանող դպրոցական կահույքով:

Խմբերում սաների քանակը չի գերազանցում 14-ը:

Մեր ուսուցիչներն ու մասնագետները ընտրվում են մրցութային հիմունքներով և մշտապես մասնակցում վերապատրաստումների` կատարելագործելով իրենց աշխատանքը:

 

ԻՆՉՊԵՍ Է ԱՇԽԱՏՈՒՄ ԴՊՐՈՑԸ

 

Դպրոցի հիմնական նպատակը բանիմաց, վերլուծող, համագործակցող, համարձակ, պրպտող, հոգատար, լայնամիտ, մտածող, ինքնակազմակերպվող, հաղորդակցվող մարդու ձևավորումն է:

Այդ ամենին հասնելու համար իրականացվում են հետազոտական աշխատանքներ 6 միջառարկայական թեմաների շրջանակներում.
 

  • Ով ենք մենք
  • Որտեղ ենք մենք ժամանակի և տարածության մեջ
  • Ինչպես ենք մենք ինքնաարտահայտվում
  • Ինչպես է աշխատում աշխարհը
  • Ինչպես ենք մենք ինքնակազմակերպվում
  • Մոլորակը մեր ընդհանուր տունն է

Ուսումնասիրվող առարկաներն են` Մայրենի, Մաթեմատիկա, Ես և շրջակա աշխարհը, Ռուսերեն, Օտար լեզու, Կերպարվեստ, Երաժշտություն, Ֆիզկուլտուրա, Տեխնոլոգիա, Պար, Լող,  2-րդ դասարանից սկսած` նաև Շախմատ:

Դպրոցն ունի հոգեբանական ծառայություն, որի հիմնական նպատակը սաների հոգեբանական առողջության մասին հոգ տանելն է` ուսուցիչների և ծնողների հետ համագործակցության միջոցով:

Բանավոր և գրավոր խոսքի խնդիրներ ունեցող սաների հետ աշխատանքներ է իրականացնում լոգոպեդական ծառայությունը:

 

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՄԵՆՔ ԻՆՔՆԱԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ

 

Մեզ մոտ գործում են արտաուսումնական տարբեր խմբակներ` կերպարվեստի, շախմատի, դաշնամուրի, պարի, կարատեի, տիկնիկագործության, որոնց մեջ սաներն ընդգրկվում են իրենց նախասիրությամբ:

Սաներն իրենց գիտելիքները, կարողություններն ու հմտություններն արտահայտում են բազմազան միջոցառումների, ազգային տոների, ցուցահանդեսների շրջանակներում:

Հաճախ մեր հյուրն են լինում նշանավոր մարդիկ, տարբեր մասնագիտությունների տեր անձինք:

Բազմաթիվ էքսկուրսիաների ժամանակ երեխաները բացահայտում են հետաքրքիր երևույթներ, կատարելագործում են իրենց հետազոտական հմտությունները:

 

ՈՐՏԵՂ ԵՆՔ ՄԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Կրտսեր դպրոցը հիմնադրվել է 1998 թվականին` իր գործունեությունը սկսելով ընդամենը 14-հոգանոց մի խմբի  հետ: Տարիների ընթացքում այն վերածվել է ամբողջական կառույցի` իր մեջ ընդգրկելով նախակրթարանը և 1-4-րդ դասարանները:

Մենք գտնվում ենք Երևան քաղաքի Նոր Նորք զանգվածում` Մուշեղ Գալշոյան 15 հասցեում:

Մեզ հետ կարող եք կապ հաստատել (010) 668281, 645705 հեռախոսահամարներով կամ info@shirakatsy.am էլ. հասցեով: